
Զբոսաշրջային ոլորտի հարգելի գործընկերներ և այցելուներ, զգուշացե՛ք խարդախություններից։ Այս մասին հորդորում են Շրջակա միջավայրի նախարարությունից ու մանրամասնում.
«ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող զբոսաշրջային այցելավայրերի համար սահմանված մուտքավճարները կատարվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊՈԱԿ-ի պետական հաշվեհամարին փոխանցմամբ կամ անկանխիկ՝ մոտենալով կազմակերպության գրասենյակ։
Հորդորում ենք, զերծ մնալ որևէ անձի կողմից մուտքավճարի պահանջի դեպքում կանխիկ գումար տրամադրելուց։
Մուտքավճարները սահմանված կարգով կատարելու դեպքում ՊՈԱԿ-ի կողմից տրվում է անցագիր։ Անցագրերի տրամադրումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00 ժամանակահատվածում։ Շաբաթ և կիրակի օրերին այցելությունների դեպքում անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիրը»։