Ամիսներ առաջ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցը Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի դեմ, խմբագրին պարտավորեցրել է որպես փոխհատուցում վճարել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Ակնհայտ է, որ դատարանի այս որոշմամբ իշխանությունները ցանկանում են կասեցնել մեր գործունեությունը։ Վերջին 18 տարիների ընթացքում չի եղել դեպք, որ դատարանը լրատվամիջոցի նկատմամբ նման մեծ չափի տուգանք կիրառի։ Այս նպատակին հասնելու համար փոխվարչապետ Ավինյանը ամեն կերպ գունազարդել է իր հայցը, որով փորձ է արել տպավորիչ պատկեր ստեղծել։ Ըստ փոխվարչապետի հայցի, իր համար թմրամիջոց օգտագործելը կամ դրա պրոպագանդան անբարո արարքներ են, ավելին օրենքով պատժելի գործողություններ են։
Ավինյանը սա ասում է այն դեպքում, երբ իր կուսակիցներ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, անգամ իր նախկին օգնական, այժմ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը երկար տարիներ զբաղվել են մարիխուանայի օրինականացման քարոզով։ Այս մասին մենք նախկինում հրապարակումներով հանդես եկել ենք։

Բայց որ ամենակարևորն է, Ավինյանն ինքն է ժամանակին մարիխուանայի օգտագործում պրոպագանդել։ Տարիներ առաջ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում իր ընկերներից մեկը կիսվել է մի տեսահոլովակ, որը հավանել է նաև Ավինյանը՝ «Զգա անջատվածությունը» գրառմամբ։ «
Ավինյանի այս էջի գրառումը իհարկե փաստ չէ, որ նա այն ծխել է նաև կառավարությունում, բայց ակնհայտ է, որ նա կեղծել է մարիխունայի մասով իր վերաբերմունքը, որպեսզի կարողանա դատարանում ապացուցել, որ մենք իր պատվին ու արժանապատվությանը վնաս ենք հասցրել։
Պետք է հիշել նաև, որ դատական գործընթացի հենց սկզբում Ավինյանը չգնաց պարզ ճանապարհով և ԴՆԹ հետազոտությամբ չապացուցեց մեր հրապարակման ոչ ճշմարտացի լինելը։ Հիշեցնենք, որ մենք լրատվամիջոցների միջոցով հայտարարել էինք, որ պահանջում ենք նման հետազորտություն։ Ըստ էության նա չէր անհանգստանում դատարանի որոշման մասով, քանի որ վստահ էր, որ այն իր օգտին է լինելու, ավելին լինելու է այնպիսի տուգանք, որից հետո որևէ լրատվամիջոց չպետք է փորձի իր մասին բացասսական հրապարակմամբ հանդես գալ։



