Զենք ենք առել. Փաշինյանը՝ արտաքին պարտքը 8 մի...

Ասում են՝ արտաքին պարքը 8 միլիարդով աճել է, ասում են՝ ի՞նչ եք արել: Չգիտե՞ք՝ ինչ ենք արել: Լա՛վ, չէինք ուզում ասել, էդ էլ ասենք. զենք ենք առել, զե՛նք ե՛նք ա՛-ռե՛լ (վանկարկելով է ասում-խմբ.): Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարտքո՞վ ենք զենք առել: Այո՛, պարտքով ենք զենք առել: Ինչո՞ւ: Որովհետև շատ է պետք եղել ու միանգամից: Չեք հավատո՞ւմ. իրավունք ունեք: Ասում եմ՝ եկեք տանենք, ցույց տանք: Կարող ենք գնապիտակներն էլ վրան կպցնել՝ որն ինչ արժե: Բա եկեք տանենք, մեր բանակի զենքերն էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք: Եկեք տանենք, դնենք կողք կողքի:

Ի՞նչ ենք արել: Բա չգիտե՞ք, որ քովիդ է եղել, վարկ ենք վերցնել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»,- ասաց նա: