Զատուլին․ Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկի...

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր մեղմացումներին։ Նրա խոսքով՝ քանի դեռ իշխանության ղեկին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա տեղի չի ունենա։

Խորհրդարանականն ընդգծել է, որ հարաբերությունների բոլոր վատթարացումները կապված են Երևանի որդեգրած քաղաքականության հետ, որը փորձում է դաշինքներ կազմել Մոսկվայի հակառակորդների հետ։

«Պարբերական շփումներին հակառակ՝ քանի դեռ իշխանության ղեկին պարոն Փաշինյանն է, որևէ մեղմացում չի լինելու», — հայտարարել է Զատուլինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը չի տրվի Հայաստանի կողմից իրականացվող շանտաժին։ Պատգամավորը նաև կարծում է, որ վարչապետը Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե չի անցկացնի, քանի որ վախենում է պարտվել։