«Զարթոնք» կուսակցությունը Լոռու մարզում էր
«Զարթոնք» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկեց Լոռու մարզից՝ Վանաձորից: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
 
Կուսակցության անդամները շրջայց կատարեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ զրուցելով բնակիչների հետ և ծանոթացնելով կուսակցության ծրագրերին:
 
Հարգանքի տուրք մատուցվեց քառասունչորսօրյա պատերազմում զոհված վանաձորցի մեր հերոսներին: