Զանգվածային կադրային փոփոխություններ ոստիկանո...

ՆԳՆ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացած 2025 թվականի կիսամյակային ամփոփումների ավարտից հետո ՀՀ օրենսդրությամբ ՆԳՆ ոստիկանությանը վերապահված գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով համակարգի մի շարք ստորաբաժանումներում կատարվել են կադրային փոփոխություններ։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝

ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Բաբկեն Աղաբաբյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Զորիկ Ավդիշոևն ազատվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Ասքանազ Դավթյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության մայոր Լևոն Անտոնյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Գրիգոր Քոչարյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Արմենակ Մուրադյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գալստյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Հարություն Ադամյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Արթուր Ղազարյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մալաքյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Գրիգորյանն ազատվել է Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից,

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,

ՀՀ ՆԳ նախարարի այլ հրամաններով՝

ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ,

ոստիկանության փոխգնդապետ Վարդան Խաչատուրյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ,

ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության պետ,

ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Դավիթ Ավագյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Արթուր Իսկանդարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Մանվել Թամրազյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Փայլակ Շմավոնյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մամիկոնյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ,

ոստիկանության գնդապետ Ռոբերտ Պետրոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն Սարգիսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Վարդան Սահակյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պողոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը նշանակվել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար,

ոստիկանության փոխգնդապետ Լևոն Բադալյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,

ոստիկանության մայոր Ալբերտ Մարտիրոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։