Antifake.am-ի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնայնն ասում է, որ կայքում հրապարակած իրենց հոդվածից հետո, որը պատմում էր սոցցանցերում հայհոյող կանանց մասին, սկսել են լրատվամիջոցի աշախատակիցներին ուղղված սպառնալիքներ հնչել:
«Զանգում են տարբեր համարներով, սպառնում մորթել, գրասենյակը վառել, որովհետև իրենց կինը հայտնվել է հայհոյող կանանց ցուցակում»,-նշում է Սամսոնյանը:
Antifake.am-ի հիմնադրի իրենք դիմել են ոստիկանություն: Ոստիկաններն այժմ գրասենյակում ուսումնասիրում են ներկայացված փաստերը: «Ես սպասում եմ ոստիկանության կողմից կոնկրետ ու առարկայական քայլերի»,-նշում է Սամսոնյանը:
ՀԿ ղեկավարը դիմում է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին.«Զբաղվեք այս հարցով, էս «լակոտներին» կանչեք պատասխանատվության, ցույց տվեք, որ Դուք իրենց նկատմամբ իրոք քրեական գործ եք հարուցելու, էդ «լակոտներին» բերելու եք ոստիկանություն, ցույց եք տալու, որ Հայաստանում իրենք, ինչպես իրենց առաջնորդը, չեն կարողանալու հարցեր լուծել, մենք էլ դուրս կգանք, կողջունենք ոստիկանութնաը»:
Սամսոնյանն ընդգծում է՝ որևէ ճնշման չեն տրվելու.«Մենք էդ ճանապարհը անցել ենք վաղուց»:



