Եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացմանը, ապա միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով։
Այս մասին Նախիջևանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ Իրանը ներկայումս դրական է վերաբերվում այս հարցին։
Պաշտոնական Թեհրանը դեռ չի մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը։