Զանգեզուրի 40 կիլոմետրանոց միջանցքը, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, որը Ադրբեջանի տարածքը կկապի Նախիջեւանի հետ, կբացվի։ Այս մասին նա հայտարարել է AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ալիեւը նշել է, որ միջանցքի բացումը նախատեսված է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Ալիեւը մանրամասնել է, որ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ հարցի շուրջ։ Նա նաեւ նկատել է, որ Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին ու այդ հարցով ավելի շատ Բաքուն բանակցելու է Մոսկվայի հետ։
«Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգելանի միացումը մեր հինավուրց հողին՝ արևմտյան Զանգեզուրին, այնուհետև Օրդուբադի միջոցով Նախիջևանին և Թուրքիային, լինելու է մեր հաջորդ պատմական ձեռքբերումը»,- հայտարարել է Ալիեւը։



