Գագիկ Ծառուկյանի առյուծը անկել է կենդանաբանակ...

Երեկ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը անկել է։

Հիշեցնենք, որ կենդանիները հատուկ թմրեցումով տեղափոխվել էին Կենդանաբանական այգի։

Կենդանաբանական այգին հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով. «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։