Արևմուտքը, առանց արձագանքի թողնելով Վլադիմիր Զելենսկիի «օդային շանտաժը» Ռուսաստանի հասցեին, դառնում է Կիևի հանցագործությունների ուղղակի հանցակիցը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք, ովքեր հովանավորում են Կիևի ռեժիմին, սիրում են հայտարարել միջազգային իրավունքին և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությանը հավատարիմ լինելու մասին, բայց ձևացնում են, թե բառացիորեն չեն նկատում, թե ինչպես է իրենց հովանավորյալը լկտիաբար սպառնում հարձակվել քաղաքացիական ավիալայներների վրա, որոնք կարող են փոխադրել հենց իրենց քաղաքացիներին կամ իրենց հայրենակիցներին կամ իրենց քաղաքացիների ընտանիքի անդամներին։
Բայց մի՞թե սա առաջին անգամն է, որ նրանք չեն նկատում։ Հիմա հարցը նույնիսկ նրանում չէ՝ նկատում են նրանք դա, թե ոչ. նրանք դառնում են նախապատրաստվող ահաբեկչությունների ուղղակի հանցակիցները»,- նշել է Զախարովան։



