ԱԷՄԳ․ Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նո...

Հյուսիսային Կորեան Յոնբյոնի միջուկային համալիրում ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ ԱԷՄԳ-ի գնահատմամբ՝ նոր օբյեկտը կարող է տեղավորել մինչև 28 ցենտրիֆուգային կասկադ՝ զգալիորեն ընդլայնելով Փհենյանի միջուկային հնարավորությունները։ Գործակալությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնման կապակցությամբ։