ԱՄՆ-ը 50 տոկոսանոց մաքսատուրքերով հարկվող կանադական ապրանքների նախկին ցանկը փոխարինել է սկզբունքորեն նոր՝ ընդլայնված ցուցակով։ Այն ներառում է պանիրներ, շինանյութեր, կահույք, ավտոմեքենաներ, լուսավորության սարքեր և այլ ապրանքատեսակներ։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրում։
Ապրանքների ցանկի վերանայումը հետևել է երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ձախողմանը և ԱՄՆ-ից ներկրվող շուրջ 20 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքների նկատմամբ Օտտավայի պատասխան մաքսատուրքերի սահմանմանը։
«Ուսումնասիրելով գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած տեղեկատվությունը, կարծիքներն ու հանձնարարականները, ինչպես նաև այլ հարակից տվյալներն ու նկատառումները՝ գտնում եմ, որ հանրային շահը պահանջում է փոխել լրացուցիչ ադվալորային մաքսատուրքերով հարկվող ապրանքների ցանկը»,- ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված Թրամփի հայտարարության մեջ։



