Ռուբիոն․ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բով...

Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նոր, բովանդակալից առաջարկներ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն , հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես այս հանգստյան օրերը կանվանեի բովանդակալից այն իմաստով, որ վերականգնվել է փոխգործակցությունը բազմաթիվ ամիսներից հետո, երբ այն բացակայում էր», - նշել է Ռուբիոն՝ Կոլումբիայում պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի մասին։

«Եվ ներկայացվել են բովանդակալից գաղափարներ», - ճշգրտել է պետքարտուղարը։

Նա նշել է, որ քննարկվել են նոր գաղափարներ, բայց ընդգծել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու։

«Կարծում եմ՝ դրանք բովանդակալից բանակցություններ էին։ Ես չեմ ցանկանում դրանք անվանել լավ կամ վատ», - հավելել է Ռուբիոն։ Նա պարզաբանել է, որ չի ցանկանում չափազանց լավատես լինել, բայց նաև լավատեսորեն չի տրամադրված ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 5-ին եղել են Մոսկվայում, որտեղ նրանց ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես հայտնել է ռուսական առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը և ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույց են ունեցել։