Ըստ նախնական տվյալների՝ որոշ եկեղեցիներում զե...

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
Սիրելի եղբայրներ և քույրեր, շատերդ վստահ եմ մասնակցել եք Ճրագալույցի և Սուրբ Ծննդյան Պատարագներին:
Ըստ նախնական տվյալների որոշ եկեղեցիներում զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, որոշներում սարկավագ/դպիրները ցուցաբերել են նախանձախնդրություն և հոգևոր սխրանք են կատարել՝ պատարագիչի փոխարեն հնչեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը (դրա մասին լրացուցիչ կգրեմ): Նրանք այդպիսով փորձել են Պատարագը պահել կանոնական դաշտում և Եկեղեցու նվիրապետական իշխանության ներքո: Այլապես այն դառնում է հակականոնական և վերածվում «պատարագանման արարողության»` շնորհից և փրկչական ազդեցությունից զուրկ:
Խնդրում եմ բոլորին մեկնաբանությունների դաշտում նշել, թե ո՞ր եկեղեցում եք մասնակցել Սուրբ Ծննդյան Ս.Պատարագի, արդյո՞ք զեղչվել է Վեհափառի Հայրապետի անունը, արդյո՞ք ընթերցվել է Պատարագի ընթացքում Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան ուղերձը, արդյո՞ք սարկավագներն ու դպիրներն իրենք են հնչեցրել Կաթողիկոսի անունը:
Եթե ինչ-ինչ պատճառով կաշկանդվեք այստեղ գրել, կարող եք անձնական նամակ ուղարկել: Շնորհակալ եմ:
Խնդրում եմ տարածել: