Ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգր...

Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։

«Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։ 

Ուշադրություն. սահմանված ժամկետից հետո դիմումների ընդունումը դադարեցվելու է, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով»,- հայտնում են նախարարությունից։