«Նոր Հայաստանում մենք պետք է գույքագրենք մարդկանց կարիքները, սակայն այդ կարիքները չպետք է լուծվեն ծառահատումների միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ անտառահատումներից ստացված մեկ տարվա եկամուտը 40 մլն դոլար է կազմում։ Բնականաբար, որևէ մեկը չի ցանկանա հրաժարվել այսպիսի թվերից, ուստի դիմադրություն են ցուցաբերելու կտրուկ քայլերի դեմ»,այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը:
«Նախ պետք է փաստենք, որ մենք դեռևս 30 տարի առաջ ստանալով գերթե 12 տոկոս անտառապատ տարածք, այսօր ունենք դրա ուղիղ կեսը՝ 6 տոկոս: Սա արդեն ահազանգ է»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ տարիներ շարունակ այդ տարածաշրջանում սոցիալական խնդիրները լուծվել են անտառների հաշվին, սակայն այդ սոցիալական խնդիրների մի մասը լուծվել են ոչ կանոնակարգված, այսինքն՝ ապրիօրնի ծառահատումներ են տեղի ունեցել:
«Եթե որոշ ժամանակահատվածներում՝ պատերազամանան պայմաններում, դրանք կարելի էր որոշ չափով ներելի համարել, ապա նոր Հայաստանում նման երևույթները պետք է տեղ չունենան»,- ընդգծեց Բագրատյանը:
Պատգամավորը անդրադարձ կատարեց նաև Իջևանում երկու օր առաջ տեղի ունեցած բախումներին.
«Սա տնտեսավորղների շահերը պաշտպանող ակցիա էր, լավ կազմակերպված, կարելի էր ասել՝ «թրեյնինգները» շատ լավ էին անցկացրել: Այս իմաստով, գործ ունեք նոր երևույթի հետ՝ սոցիալական կազմակերպված բողոքի հետ, որը կարող է օգտագործվել նաև քաղաքական նպատակներով: Այն ուժերը, ովքեր ուզում էին դա քաղաքաքականացնել, քաղքականացնում են, ովքեր ուզում են այդտեղ միայն սոցիալական խնդիր տեսնել, սոցիալականացնում են»,- հայտնեց նա:



