Ըստ Ավինյանի հոր՝ OPEL-ի վարողները համբալ են....

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են դարձրել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։

«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- «Օրագիր նյուզի» հետ զրույցում ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։