Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ փոխանակվում...

Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ փոխանակվում են հետախուզական տեղեկություններով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա փաստ է․ Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ են փոխանցում, բայց միևնույն ժամանակ մենք ԱՄՆ-ում շատ հետախուզական տվյալներ ենք ստանում մեր ուկրաինացի բարեկամներից: Ուզում եմ, որ դուք հասկանաք․ սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է», - ասել է սենատորը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անցյալ գիշերվա պայթյուններից առաջ գործընկերներից հետախուզական տվյալներ չի ստացել: Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան պնդում էր, որ Կիևը շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից: