«Մենք մեր թիմով մեծ աշխատանք կատարեցինք տարբեր հանդիպումների, տարբեր քննարկումների միջոցով և գյուղական բնակավայրերում և Վաղաշապատում, որի արդյունքում ստացանք մոտ 32% ՝ 10000-ից ավել ձայն: Ես շատ շնորհակալ եմ վաղարշապատցիներից, թե՛ գյուղացիներից, թե՛ Էջմիածինցիներից, ովքեր մեր թիմին հավատացին, վստահեցին և մեր թիմի մեջ տեսան այն մարդկանց, ովքեր պատրաստ են այս քաղաքի, գյուղերի պրոբլեմները վեր հանելու և դրանց լուծումներ առաջարկելու: Ես ասեմ, որ մենք մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել, ավագանու կազմում մենք ներգրավվածությունը ունենալու ենք, մանդատները անպայման վերցնելու ենք, քանի որ այդ 10000 մարդը, ով մեզ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի։ Մեր թիմի անդամները պետք է ակտիվ աշխատեն, որպեսզի մենք ինքներս էլ ապացուցենք, որ մեր թիմն էր ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում Վաղարշապատ համայնքի ապագան»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



