Ընթանում է Լավրով-Բայրամով հանդիպումը

Բաքվում մեկնարկել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կկատարվի նաեւ  Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բաքվում: Ավելի վաղ կայացել է Լավրով-Ալիեւ հանդիպումը։