Ազգային ժողովում քննարկվում է մի նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Ինչպես նշեց հիմնական զեկուցողը, այդ օրը նախատեսվում է լինել ոչ աշխատանքային։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց Ալխաս Ղազարյանը։
«Մեր ընդդիմությունը այս պահին այստեղ չէ, բայց հանձնաժողովում քննարկման ժամանակ ամեն ջանք դրվեց, որպեսզի ընդդիմության կողմից նախագծին ձեռնպահ քվեարկություն լինի։ Սա հիշեցնում եմ, քանի որ հիմա շարունակաբար գալու են և նման կարևոր նախագծի մասին պաթետիկ ելույթներ են ունենալու»,- նշեց Ալխաս Ղազարյանը։



