Ղրղզստանը նոր վարչապետ ունի

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հրամանագիր է ստորագրել Ադիլբեկ Կասիմալիևին հանրապետության վարչապետ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ադիլբեկ Ալեշովիչ Կասիմալիևը նշանակվել է Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահ – Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար», – ասվում է հաղորդագրությունում:

Նույն օրը ավելի վաղ Կասիմալիևի նշանակումը հաստատել էր Ղրղզստանի խորհրդարանը։