Ղրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնության են եկե...

 Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:

«Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել Է:

Ինչպես պնդում Է ղրղզական կողմը,  սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների Է ենթարկվել Բատկենը եւ նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների Է ենթարկվել շուրջ 10 բնակավայր:

Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»:  Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: