«Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստացի մնացել է մենակ՝ զինված թշնամու դեմ։ Դուք ռազմաշքերթներ էիք իրականացնում, գերժամանակակից զենքեր էիք ցուցադրում։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ եթե չկա քաղաքական կամք՝ օգտագործելու այդ զենքերը, երբ վտանգված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ուրեմն այդ ռազմաշքերթը նույնպես կեղծ է։
Համադրենք երկու փաստ։ Ձեր պատգամավորներից մեկը ուղիղ հայտարարել է, որ եթե ադրբեջանական կողմից լինի կրակոց, հայկական կողմը չի պատասխանելու։ Ձեր ֆրակցիայից ոչ ոք չի հերքել, դուք ևս չեք հերքել։
Երկրորդ փաստը՝ դուք հենց հիմա այստեղ, նաև երեկվա ձեր հարցազրույցի ժամանակ, փաստացի զբաղվել եք փաստաբանությամբ ադրբեջանցի ահաբեկչի համար՝ ինչ-որ մառախուղային պատճառաբանություններ բերելով, թե երբ նրան ձերբակալում էին, դիմադրություն ցույց չէր տալիս և այլն։ Մի քանի անգամ այսպես կրկնում էիք»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։



