«Ես լսեցի ձեր նախորդ խոսքերը։ Ձեր նախորդ խոսքերից ենթադրություն արեցի, երբ որ դուք նշեցիք, որ մի մասն է նստելու Հայաստանում, մասնակի։ Ենթադրություն արեցի, որ հնարավոր է՝ դուք դիտարկում եք արտահանձնելը։ Այդ իսկ պատճառով կրկնակի հարց տվեցի՝ արդյո՞ք այս ահաբեկչին դուք դիտարկում եք արտահանձնել Ադրբեջանին, թե՞ չէ։ Մենք չենք ուզում այլ բան, քան ահաբեկչություն գործած մարդուն օրենքի ողջ խստությամբ դատել հայկական օրենքներով և որ նա իր կալանքը անցկացնի ԱԱԾ մեկուսարանում, ինչպես իրական հանցագործ։ Պետք չի դրա համար վերտալյոտ բարձրացնել, սուզանավ հանել, ուղղակի պահեք օրենքը, պահպանեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։



