Ղրղզստանի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին չմիջամտե...

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել ԱՄՆ-ին և այլ երկրներին չմիջամտել երկրի ներքին գործերին և օբյեկտիվորեն գնահատել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հանդես ենք գալիս իրավահավասար համագործակցության օգտին և պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ Իմ միակ խնդրանքը մեր երկրի ներքին գործերին չմիջամտելն է»,- ասել է Ջապարովը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նամակ էր գրել Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին՝ զգուշացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքների ներդրման վտանգների մասին։