Դատավորները չեն վախենում Փաշինյանից․ «Հրապարա...

«Հրապարակ» թերթը գրում է ․ Ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից մեկ տարի անց դատական համակարգի դեմ ակցիա իրականացրեց՝ հրահանգելով շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դրանց աշխատանքը, այսօր էլ է դժգոհ արդարադատության համակարգից: Մի քանի օր առաջ նա նորից պնդեց, որ քաղաքացիները գոհ չեն դատական համակարգից ու իրեն հարցնում են, թե ինչու է, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ:

«Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, եւ այլն, եւ այլն: Բա էդ ա, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»,- ասաց նա՝ ակնարկելով, որ գնալու է կաշառակեր դատավորների հետեւից։

Դատական համակարգում նրա այս հայտարարությունն անեկդոտի թեմա է դարձել։ Դատավորների վերջին ժողովի ժամանակ մի խումբ դատավորներ քննարկել են այն եւ հումորներ արել, թե ինչպես կարող է մասիսմելքոնյաններին խրախուսող անձը խոսել արդարությունից: Մեզ ասացին, որ նրանք չեն վախենում Փաշինյանի՝ իրենց ետեւից գնալու սպառնալիքներից, քանի որ շատերը հոգնել են այս իրավիճակից եւ ուզում են ինքնակամ դուրս գալ համակարգից։