Ղազախստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Այժան Էսմագամբետովան հրամանագիր է ստորագրել բժշկական հաստատություններում դիմակների պարտադիր կիրառման և մարդաշատ վայրերում դրանք կրելու մասին:
Էսմագամբետովան ստորագրել է «Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, կորոնավիրուս, COVID-19, գրիպ) տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման մասին» որոշումը։
«Ապահովել բժշկական դիմակների օգտագործումը բժշկական կազմակերպություններում անձնակազմի և այցելուների կողմից, ապահովել հակասեպտիկների առկայությունը։ Խորհուրդ տալ բժշկական կամ գործվածքային դիմակների օգտագործումը մարդաշատ վայրերում՝ օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ, ավտոկայաններ, շուկաներ, առևտրի և զվարճանքի կենտրոններ, առևտրի տներ, թատրոններ, կինոթատրոններ, հանրային սպասարկման կենտրոններ, բանկեր և այլն, տրանսպորտի բոլոր տեսակներում՝ հասարակական տրանսպորտ, օդային, երկաթուղային»,- նշվում է փաստաթղթում։



