Ղազախստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ստեղ...

Ղազախստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ստեղծել «Կասպյան կամուրջ» տրանսպորտային համակարգը

Ղազախստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Կասպից ծովով նոր լաստանավային համակարգի՝ «Կասպյան կամրջի», ինչպես նաև համատեղ բեռնային տերմինալի ստեղծման շուրջ։

Kazinform գործակալության փոխանցմամբ՝ կողմերը ստորագրել են համագործակցության երկու փաստաթուղթ։

Նախագծերը նպատակ ունեն ընդլայնել բեռնափոխադրումները Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։

Նախատեսվում է նաև ստեղծել երկաթուղային ընկերությունների համատեղ ձեռնարկություն՝ բեռնարկղային փոխադրումների զարգացման համար։

Նախագծերի իրականացման ժամկետներն ու ներդրումների ծավալները դեռ չեն հրապարակվել։