ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտո...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակը՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի զարգացումները։  Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանդիպումներից հետո՝ բարձր մակարդակի խորհրդակցությունների շրջանակում։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիային։

Պուտինն ու Ռեզային ընդգծել են Ռուսաստանի և Իրանի ռազմավարական գործընկերությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության մշակած գործողությունների ծրագրի հիման վրա։