Ղազախստանի նախագահը Հայաստանում նոր դեսպան է...

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը կստանձնի Բոլատ Իմանբաևը՝ փոխարինելով Թիմուր Ուրազաևին:

Մինչ այս նշանակումն Իմանբաևը զբաղեցնում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մալայզիայում և Բրունեյում: