Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է բերել Հայաստանին և նոր խթան հաղորդել պետական կառուցվածքի վերածննդին բոլոր ոլորտներում։ Այս մասին հաղորդում են Ղազախստանի նախագահի աշխատակազմից:
«Ձեր հեռատես ղեկավարության շնորհիվ Հայաստանը բռնել է կայուն զարգացման ուղի և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Այն նաև օրինակ է ծառայում իր խոհեմ և պատասխանատու դիրքորոշմամբ ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Դուք կայացրել եք անսովոր և համարձակ որոշում շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում։ Վերջին հաշվով, սա շատ արժեքավոր որոշում էր, որը օգուտ բերեց հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ բարեկամական, եղբայրական Հայաստանը ընտրել է խաղաղության և կայուն զարգացման ուղին։ Այս հարցում ձեր պատմական վաստակը մեծ է։ Կցանկանայի նշել, որ դուք նշանակալի դեր եք խաղացել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված խաղաղության համաձայնագրի խթանման գործում»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել է, որ ղազախա-հայ միջպետական հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։
«Հաշվի առնելով Ձեր մեծ ներդրումը և ղազախա-հայաստանյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու նվաճումները՝ այսօր ես որոշեցի Ձեզ պարգևատրել Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևով՝ «Ոսկե արծվի» շքանշանով։ Սա մեր անսասան եղբայրության, փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ ընդհանուր ձգտումների վառ խորհրդանիշն է»,-նշել է Տոկաևը:



