
S&P 500 ինդեքսում ընդգրկված ամերիկյան խոշորագույն ընկերությունների ոչ մի գործադիր տնօրեն չի ստանա 100 միլիոն դոլար աշխատավարձ 2024 թվականին, կիրակի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ):
Պարբերականի նախնական տվյալներով՝ նման իրավիճակ 10 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունեցել։ 2020-ից 2023 թվականներին ԱՄՆ-ի ընկերությունների մոտ 30 գործադիր տնօրեններ ստացել են վճարային փաթեթներ, ներառյալ բաժնետոմսերի բոնուսները, որոնց արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը:
2024 թվականին միայն Starbucks-ի գործադիր տնօրեն Բրայան Նիկոլը մոտեցել է 100 միլիոն դոլարի նպատակին՝ վաստակելով 95,8 միլիոն դոլար և դառնալով ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրենը։
Չնայած գործադիր տնօրենների աշխատավարձերի նվազմանը, ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների ղեկավարների ընդհանուր եկամուտը աճել է մինչև 16,4 միլիոն դոլար՝ 2023 թվականի 15,9 միլիոն դոլարի դիմաց: