Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք հայտարարել էինք, որ այդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին և Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական է:
Լրագրողի դիտարկմանը, թե չկան այլ լրացուցիչ միջոցներ, նախարարը պատասխանեց. «Չէ, չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»:



