Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-...

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ  Յակով Միլատովիչի հետ: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ  կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: