ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռումբերի մայրը»՝ սպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է սպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Նրանք պատերազմ սկսեցին՝ պնդելով, թե կանխում են Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Հետո առաջին անգամ օգտագործեցին PrSM հրթիռը Լամերդում։ Հիմա նրանք վկայակոչում են «Բոլոր ռումբերի մայրը»՝ սպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար։ Ոչ թե հակասություն է, այլ խայտառակություն։ Ո՞վ է սպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Փեզեշքիանը:
Հիշեցնենք, որ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է GBU-43/B (MOAB) գերհզոր ֆուգասային ավիացիոն ռումբի կիրառմամբ Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, որը ոչ պաշտոնապես անվանում են «բոլոր ռումբերի մայրը»:



