Վթարից հետո 7-ամյա աղջնակը հիվանդանոցում մահա...

Մարտի 31-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Մանե Սիմոնյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: