Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 09:00-18:00 կդադարեցվի Տավուշի  մարզի Բերդ քաղաքի՝ Ալիխանյան, Սահյան, Սարյան, Դավիթ Անհաղթի, Պարույր Սևակի, Սասունցի Դավիթ, Չարենցի, Նորաբնակներ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: