ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյ...

Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները երկրի հարավային Հորմոզգանի նահանգում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Քուհեստակ քաղաքի շրջանում, ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին նոյեմբերի 13-ին հաղորդել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Մի քանի ժամ առաջ հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգը Քուհեստակի շրջանում կալանել և հաջողությամբ ոչնչացրել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը», - ասվում է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում գրառման մեջ։

Հաղորդագրությունում ընդգծվում է, որ Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի երկրի «տարածքային ամբողջականությունը, ծովային սահմաններն ու ազգային շահերը պաշտպանելու համար»։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իրանի հարավում գտնվող Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքը ենթարկվել է «թշնամական գնդակոծության»։  

ԻՀՊԿ-ն նշել էր, որ ի պատասխան դրա՝ ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայան։