Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղին սպասար...

«Հրապարակ»-ին հայտնում են, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Նախնական տվյալներով «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։