Վթար Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1973 թ․) և «Opel» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա․ Կ․-ին, այնուհետև վարորդներին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։