Վթար՝ Երևանում. 23-ամյա վարորդը «Porsche»-ով...

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմանուել Պետրոսյանը իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Հերացի թունելում ինքնավթարի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: