
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ Մեր աննկուն կամքի, համառության, հավատի և միասնականության շնորհիվ ձեռք բերված անկախությունն անգին է և պարտավորեցնող մեզ և սերունդների համար։ Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն և հաղթանակներ՝ բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք բազմաթիվ նորանոր հաջողություններ ենք գրանցելու անկախ Հայաստանի պատմության մեջ»: