Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է...

Վրաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4762 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 698 հազար 944 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 953 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9 831 է: