Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր – 202...

Սեպտեմբերի 9-ին Վրաստանում ավարատվեցին «Արժանի գործընկեր – 2022» բազմազգ զինավարժանքները Վազիանի զորավարժարանում, որոնք անցկացվում Էին ԱՄՆ-ի հովանու ներքո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարժանքների նպատակը, որոնք Վրաստանում տեղի են ունեցել օգոստոսի 29-ից, Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակից երկրների ուժերի համատեղելիության բարձրացումն Է՝ Սեւծովյան տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման համար: Վրաստանն արդեն վեցերորդ անգամ Է ընդունել «Արժանի գործընկեր – 2022» վարժանքները:

Զորավարժությունները ղեկավարել են Վրաստանի Պաշտպանության ուժերի Արեւելյան հրամանատարությունը եւ ԱՄՆ-ի բանակի Եվրոպական եւ աֆրիկյան հրամանատարությունը, իսկ աջակցություն Է ցույց տվել Վրաստան – ՆԱՏՕ վարանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնը (JTEC), որը գտնվում Է Կրծանիսում՝ Թբիլիսիի մերձակայքում: Վարժանքներին մասնակցել են ավելի քան 2,4 հազար զինվորականներ, այդ թվում Ադրբեջանից, Բուլղարիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուքիայից եւ Էստոնիայից: Առաջին անգամ «Արժանի գործընկեր - 2022»-ին մասնակցել են զինծառայողներ Ճապոնիայից եւ Շվեդիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: