Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5068 ն...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է 1tv.ge-ն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 152 704 դեպք: Ապաքինվել է ևս 2 336 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 126 904:

Կորոնավիրուսից մահացել է ևս 38 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 425: