Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է Վաշինգտոն։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ ղեկավարը հրավերն արել է Պեկինում իր այցի պատվին կազմակերպված պետական ճաշի ընթացքում։
Մասնավորապես, նա Չինաստանի առաջնորդին և նրա տիկնոջն ԱՄՆ է հրավիրել սեպտեմբերի 24-ին։
Թրամփը նշել է նաև, որ Չինաստանում «նախադեպը չունեցող» ընդունելության է արժանացել։



