ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում, քանի որ Վաշինգտոնը դրա կարիքը չունի, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մենք նրանց օգնության կարիքը չունենք», - ասել է Ռուբիոն NBC հեռուստաալիքին:
Նա նաև հավելել է, որ Թրամփը չինացի առաջնորդից որևէ բան չի խնդրել։
Հիշեցնենք, որ Սի Ծինփինը և Թրամփը բանակցություններ են անցկացրել։
Պեկին մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ուղևորությունից լավ արդյունքներ է ակնկալում։ Նա նշել էր, որ այցի ընթացքում նախատեսում է տևական բանակցություններ վարել չինացի առաջնորդի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով, ինչպես նաև քննարկել Թայվանին ամերիկյան զենքի հետագա վաճառքի և էներգետիկայի հարցերը։



