ԵՄ-ն ներկայումս փաստացիորեն ուղղակիորեն պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի կողմից։ Դա բացառում է նրա կողմից միջնորդական ջանքերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք այժմ փաստացիորեն ուղղակիորեն մասնակցում են պատերազմին կիևյան ռեժիմի կողմից և, ավելի շուտ, հանդիսանում են Ռուսաստանին «ջախջախիչ հարված» հասցնելու, «ջախջախիչ պարտության» մատնելու գաղափարի ջատագովները»,- ուշադրություն է հրավիրել Կրեմլի ներկայացուցիչը:
«Իհարկե, նման մոտեցմամբ դժվար թե հնարավոր լինի հավակնել միջնորդության»,- հավելել է նա:



